Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Գորիսի բժշկական կենտրոնից Երևան տեղափոխված 15-ամյա տղան գիտակցության է եկել

Գորիսի բժշկական կենտրոնից Երևան տեղափոխված 15-ամյա տղան գիտակցության է 
եկել

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բժշկական կենտրոնից օգոստոսի 13-ին անգիտակից վիճակում ուղղաթիռով Երևան է տեղափոխվել 15-ամյա տղա, ով գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը:

«Տղայի մոտ նկատվել են բարձր ջերմություն, գիտակցության կորուստ և ցնցումներ: Տեղափոխելիս միացված է եղել արհեստական շնչառության սարքին: Այսօր արդեն տղայի մոտ նկատվել է դրական տեղաշարժ, նա գիտակցության է եկել, շնչում է ինքնուրույն, վիճակն էլ գնահատվում է կայուն: Գտնվում է բժիշկների հսկողության ներքո և շարունակում է ստանալ համապատասխան բուժօգնություն»,- գրել է Դերձյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am