Աթամբաեւին մեղադրել են պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ
ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը, որին ձերբակալել են օգոստոսի 8-ին, պետական հեղաշրջում Էր պատրաստում հանրապետությունում: Օգոստոսի 13-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Օրոզբեկ Օփումբաեւը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Աթամբաեւը պետական հեղաշրջում Էր պլանավորել երկրում»,- ասել Է նա: Օփումբաեւի խոսքով՝ նախկին նախագահն իր ձերբակալման գործողության ժամանակ պաշտպանության համար հատուկ օգտագործել Է կանանց եւ երեխաների, որպեսզի խաղաղ քաղաքացիների վիրավորման մասին տեղեկատվությունն օգտագործի որպես գործոն իշխանության տապալման համար:
Օփումբաեւը ճշտել Է, որ Աթամբաեւի նստավայրի գրոհին մասնակցած՝ հատուկ ստորաբաժաման մարտիկը գնդակահարվել Է պետության նախկին ղեկավարի տանը հայտնաբերված զենքով: Հանրապետության իշխանությունները կալանք են դրել Աթամբաեւի ունեցվածքի հիմնական մասի վրա:
Օգոստոսի 13-ին Բիշքեկում այդ մասին հայտարարել Է երկրի գլխավոր դատախազ Օթքուրբեկ Ջամշիտովը: «Այս պահին կալանք Է դրված Աթամբաեւի 120 միավոր ունեցվածքի վրա»,- աել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում