Հասարակական

Ոստիկանությունը հայտնում է Մրգաշենի նախկին համայնքապետի կողմից մոտ 12,6 մլն դրամի յուրացման մասին 

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը հայտնում է Մրգաշենի նախկին համայնքապետի կողմից մոտ 12,6 մլն դրամի յուրացման մասին 

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մրգաշեն համայնքի նախկին ղեկավարը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, Մրգաշենի համայնքապետարանում հրամանագրել է տարբեր անձանց, որոնք աշխատանքի չեն հաճախել, սակայն նրանց անվամբ դուրս են գրվել աշխատավարձեր և յուրացվել է մոտ 12 միլիոն 600 հազար դրամ ընդհանուր գումար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, առերևույթ հանցագործության դեպքի առթիվ քրեական օրենսգրքի յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում