Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Դեսպան Սմբատյանը հանդիպել է Գերմերսհայմ նախատեղակայման վարժանքներ անցնող հայ խաղաղապահների հետ


ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և ԳԴՀ-ում ՀՀ ռազմական կցորդ գնդապետ Արայիկ Բարսեղյանը օգոստոսի 5-ին Ռայնլանդ-Պֆալց երկրամասի Գերմերսհայմ քաղաքի ռազմաբազայում հանդիպում ունեցան ռազմաբազայի հրամանատարական կազմի և նախատեղակայման վարժանքներ անցնող հայ խաղաղապահների հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հրամանատարական կազմի հետ հանդիպմանն ընդգծվեց գերմանական հրամանատարության ներքո ՀՀ խաղաղապահների կողմից իրականացվող ծառայության կարևորությունը։ Գերմանական կողմն առանձնահատուկ արժևորեց հայ խաղաղապահների պատրաստվածության և կարողությունների բարձր մակարդակը։ Իր հերթին, ՀՀ դեսպանն իր գոհունակությունն ու երախտիքն արտահայտեց Գերմանիայի հետ տարիներ շարունակ այս ձևաչափով արդյունավետ համագործակցության համար։
Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը գրառում կատարեց ռազմակայանի պատվավոր հյուրերի գրքում։
Ռազմաբազայում իրականացված ճանաչողական շրջայցից հետո դեսպան Սմբատյանը ողջույնի խոսք հղեց գերմանական հրամանատարական կազմին և հայ խաղաղապահներին, որում կարևորեց վերջիններիս ներդրումը խաղաղապահ առաքելություններում և ՀՀ միջազգային դրական հեղինակության հետագա բարձրացման և ամրապնդման գործում։
ԳԴՀ Գերմերսհայմ քաղաքում տեղակայված ռազմաօդային բազայում հայ խաղաղապահները նախատեղակայման վարժանքներ են իրականացնում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» ծրագրի շրջանակներում` միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում Աֆղանստան մեկնելուց առաջ։




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ