Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ռոուհանին Իրանի գլխավոր սկզբունքը համարել Է «անվտանգությունը՝ անվտանգության դիմաց»

Ռոուհանին Իրանի գլխավոր սկզբունքը համարել Է «անվտանգությունը՝ անվտանգության դիմաց»


ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը այլ երկրների հետ փոխգործակցության գլխավոր սկզբունքը համարում Է «անվտանգությունը՝ անվտանգության դիմաց»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 6-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Անվտանգություն՝ անվտանգության դիմաց, նավթ՝ նավթի դիմաց, խաղաղություն՝ խաղաղության դիմաց եւ նեղուց՝ նեղուցի դիմաց»,-նրա խոսքը մեջբերում Է IRNA գործակալությունը: Նախագահը նշել Է, որ «անկարելի Է Հորմուզի նեղուց մուտքի թույլտվություն պահանջել բրիտանական նավերի համար եւ միեւնույն ժամանակ փակել Ջիբրալթարն իրանական նավերի համար»:
Ռոուհանիի խոսքով՝ բրիտանական նավերն ավելի վաղ եւս անտեսում Էին Իրանի առափնյա պահպանության ուժերի նախազգուշացումները, սակայն իրանական լցանավի կալանման հետ կապված միջադեպից հետո «իրադրությունն արմատապես փոխվեց», եւ Թեհրանը այլեւս չի պատրաստվում դրա վրա աչք փակել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am