Փաստ մեկնաբանությամբ

Սոչիի հանդիպմանն ընդառաջ Իրանն Ադրբեջանից պահանջում է հավատարիմ մնալ պարտավորություններին

6 րոպեի ընթերցում

Սոչիի հանդիպմանն ընդառաջ Իրանն Ադրբեջանից պահանջում է հավատարիմ մնալ պարտավորություններին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում օգոստոսի երկրորդ կեսին նախատեսվում է Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, որին նախորդելու է երեք երկրների էկոնոմիկայի նախարարների հանդիպումը:

Օրերս Իրանում էր Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար, Իրան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաևը, որն Իրանում հանդիպում է ունեցել իր նախկին գործընկեր, իսկ ներկայում Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաէզիի, ԻԻՀ էկոնոմիկայի նախարար Ֆարհադ Դեժփասանդի, ինչպես նաև ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի հետ:

Թեհրանում կայացած հանդիպումների օրակարգում ընդգրկված են եղել Իրան-Ադրբեջան առևտրատնտեսական հարաբերություններին, մասնավորապես Իրան-Ադրբեջան երկաթգծի շինարարությանն առնչվող հարցերը:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ Սոչիում կայանալիք Ռուհանի-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման օրակարգային հարցերից մեկն առնչվելու է «Հյուսիս-հարավ» միջանցքի շրջանակներում համագործակցությանը:

Այս համատեքստում անհրաժեշտ է ընդգծել, որ Հայաստանն ընդգրկված է «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքում և Իրանի հետ ՀՀ համագործակցությունն այդ միջանցքի շրջանակներում է նախատեսվում:

Ինչ վերաբերում է «Հյուսիս-հարավ» միջանցքի շրջանակներում Իրան-Ադրբեջան համագործակցությանը, ապա պետք է նշել, որ միջուկային համաձայնությունից հետո առկա էր բավական ակտիվ համագործակցություն, կողմերը պայմանավորվեցին Իրան-Ադրբեջան երկաթգիծ կառուցել, մասնավորապես ադրբեջանական կողմը նախ հայտարարեց Ռաշտ-Աստարա հատվածում 500 մլն. դոլար ներդրում կատարելու մասին, այնուհետև այն վերաձևակերպվեց որպես վարկի տրամադրում, որը մինչ օրս ի կատար չի ածվել:

Իրականում այդ նախագիծը բաղկացած է երկու մասից: Առաջին փուլով իրանական Աստարան միանում է ադրբեջանական Աստարային: Երկաթգծի 8.5 կմ հատվածը կառուցվել է Ադրբեջանի, իսկ 1.5 կմ-ը Իրանի տարածքում: Այս երկու հատվածները միմյանց են միանում Աստարաչայ գետի վրա կառուցված 80 մետրանոց կամրջի միջոցով, 2018թ. մարտի 28-ին էլ տեղի է ունեցել երկաթգծի բացման պաշտոնական արարողությունը:

Ինչ վերաբերում է երկրորդ փուլին, ապա ս.թ. մարտին գործարկվեց Ղազվին-Ռաշտ հատվածը, այս պահին անհրաժեշտ է կառուցել Ռաշտ-Աստարա 170 կմ. հատվածը, որի վերաբերյալ էլ նախօրեին ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարն ԱՀ էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպմանը հիշեցրել է 500 մլն. դոլար ներդրում կատարելու Բաքվի խոստումը՝ հորդորելով կատարել ստանձնած պարտավորությունները:

Ինչպես նշեցինք՝ ադրբեջանական կողմը 500 մլն. դոլարի մասին հայտարարությունն արել էր միջուկային համաձայնությունից հետո, երբ ԱՄՆ-ն դուրս չէր եկել միջուկային համաձայնությունից և Իրանի նկատմամբ չէին վերականգնվել պատժամիջոցները:

Սակայն, ինչպես ցույց են տալիս Ադրբեջանի գործողությունները և դրանց Իրանի արձագանքը, այս պահին Բաքուն պատրաստ չէ ներդրում կատարել Իրանի տարածքում կառուցվելիք երկաթուղային ճանապարհի նախագծում:

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը դեռ 2019թ. հունվարին Ռաշտ-Աստարա երկաթգծի կառուցմանն ադրբեջանական կողմի մասնակցության վերաբերյալ խուսափողական պատասխան էր տվել՝ Բաքվի դիրքորոշումը պայմանավորելով Իրանի շուրջ առկա լարված իրավիճակով:

Դատելով այն հանգամանքից, որ Բաքուն երկաթգծի կառուցմանն իր մասնակցությունը դեռ հունվարին էր պայմանավորում Իրանի շուրջ լարված իրավիճակով, ապա այժմ, երբ Իրան-Միացյալ Նահանգներ, Իրան-Մեծ Բրիտանիա հարաբերությունները գտնվում են չափազանց լարված իրավիճակում, երբ Հորմուզի նեղուցում առկա իրավիճակով պայմանավորված հնարավոր է լարվածություն առաջանա Էր Ռիադ-Թեհրան հարաբերություններում, երբ Իրաքի տարածքում Իսրայելի գործողություններով պայմանավորված հնարավոր է անկայունանա նաև Իրան-Իրաք սահմանը, նման պայմաններում բնական է, որ Ադրբեջանը ձեռնպահ կմնա նման խոշորամասշտաբ նախագծում ներդրումներ կատարելուց, առավել ևս, որ մեր համոզմամբ 500 մլն. ներդրում կատարելու հարցը մշտապես ունեցել է քարոզչական նշանակություն:

Անդրադառնալով Սոչիի հանդիպմանը՝ նկատենք, որ Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների առաջին եռակողմ հանդիպումը տեղի էր ունեցել 2016թ. օգոստոսին: Եթե առաջին հանդիպման ժամանակ օրակարգային հարցերն ավելի շատ առնչվում էին տնտեսական համագործակցությանը, ապա այժմ այն կայանում է երեք երկրների համար կարևոր մի ժամանակաշրջանում, երբ կողմերն ավելի շատ փորձելու են ճշգրտել տարածաշրջանային զարգացումների շուրջ միմյանց դիրքորոշումները, քան տնտեսական հարցերի շուրջ ձեռք կբերեն իրական համաձայնություններ:

Իրանին առնվազն հետաքրքրում են հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ Հասան Ռուհանին Սոչիում կփորձի պարզաբանումներ ստանալ Բաքվից և Մոսկվայից:

  • Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ վարվող պատժամիջոցների քաղաքականություն,
  • Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարց, որի վերաբերյալ կոնվենցիան ստորագրվեց ուղիղ մեկ տարի առաջ,
  • ՌԴ կողմից Թուրքիային S-400 ՀՀՊ համակարգերի վաճառք, որի առնչությամբ Իրանում ՌԴ դեսպանն օրերս ուշագրավ պարզաբանումներ է տվել,
  • Ադրբեջանի՝ Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկում, որի վերաբերյալ օրերս պաշտոնական հայտարարություն է արել Բաքուն:

Արմեն Իսրայելյան

Նման իրավիճակ ԱՄՆ-ում եղել է շատ հազվադեպ. քաղաքագետն անդրադարձել է ընտրական գործընթացին

Քաղաքականություն

Նման իրավիճակ ԱՄՆ-ում եղել է շատ հազվադեպ. քաղաքագետն անդրադարձել է ընտրական գործընթացին

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ  իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Վերլուծություն

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Վերլուծություն

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Քաղաքականություն

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Քաղաքականություն

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Քաղաքականություն

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Քաղաքականություն

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Քաղաքականություն

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում