Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Օգոստոս

Լեոնարդո դի Կապրիոն խորհուրդ Է տվել սկսնակ դերասաններին


ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեոնարդո դի Կապրիոն սկսնակ դերասաններին խորհուրդ Է տվել՝ որքան կարելի Է ավելի շատ ֆիլմեր դիտել եւ սովորել մեծ նախորդներից: Այդ մասին նա հայտարարել Է Daily Mirror թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով համապատասխան հարցին, տեեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես կասեի՝ սկսեք ֆիլմեր դիտել: Ուսումնասիրեք, թե ինչ Է արվել ձեզանից առաջ: Ձեզ համեմատեք լավագույնների հետ եւ սկսեք ձեր ճանապարհը՝ մեկնակետ ունենալով այդ նշաձողը»,-հայտարարել Է դի Կապրիոն: Դերասանը նաեւ նշել Է, որ ինքը մշտապես ֆիլմեր Է դիտում եւ ապշում Է, թե այս ինդուստրիայում որքան շատ բան Է արվել անցյալում: «Առաջինը, ինչը ես խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր ինձ հարցնում են կինոյում աշխատանքի մասին, հիշելն Է, որ ձեր կողմից արված ամեն բան մնում Է պատմության մեջ, տպվում ժապավենի վրա»,-նշել Է դերասանը: Հարցազրույցում դի Կապրիոն նաեւ պատմել Է Բրեդ Փիթի հետ աշխատանքի եւ «Մի անգամ… Հոլիվուդում» ֆիլմի մասին: Քվենտին Տարանտինոյի կինոնկարը պատմում Է այն իրադարձությունների մասին, որոնք 1969 թվականին ծավալվում են Լոս Անջելեսում: Սյուժեի հիմքում ընկած Է հեռուստատեսային վեսթեռնների նախկին աստղի՝ Ռիք Դալթոնի եւ նրա դուբլյորի՝ Քլիֆ Բութի պատմությունը: Գործողությունը տեղի Է ունենում Չառլզ Մենսոնի հրոսակախմբի մասնակցությամբ իրադարձությունների եւ ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջ՝ դերասանուհի Շերոն Թեյթի սպանության ֆոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ