Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Թուրքական իշխանությունները նպատակ չունեն արտաքսել հատուկ կարգավիճակ ունեցող սիրիացի փախստականներին

Թուրքական իշխանությունները նպատակ չունեն արտաքսել հատուկ կարգավիճակ 
ունեցող սիրիացի փախստականներին

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ժամանակավոր կառավարությունը հայտարարություն է հրապարակել, ըստ որի՝ թուրքական իշխանությունները Թուրքիայում «ժամանակավոր պաշպանության» կարգավիճակ ունեցող սիրիացի փախստականներին արտաքսելու նպատակներ չունեն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:

«Ըստ թուրքական իշխանությունների պաշտոնական տվյալների՝ 2019 թվականի հուլիսի 18-ի դրությամբ Թուրքիայում գտնվող 3 միլիոն 634 հազար 378 Սիրիայի քաղաքացի ունի «ժամանակավոր պաշպանության» կարգավիճակ, և նրանք երախտապարտ են Թուրքիային՝ ցուցաբերած հյուրընկալության համար: Թուրքիայի՝ սիրիացի փախստականների նկատմամբ վարած քաղաքականությունը, 2011 թվականից՝ սիրիական ճգնաժամից սկզբից, մինչ օրս փոփոխության չի ենթարկվել»,- նշված է հայտարարության մեջ:

 

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am