Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Տանզանիայի իշխանությունները մտադիր են Կիլիմանջարո տանող ճոպանուղի կառուցել

Տանզանիայի իշխանությունները մտադիր են Կիլիմանջարո տանող ճոպանուղի կառուցել

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տանզանիայի իշխանությունները մտադիր են Կիլիմանջարո տանող կախովի ճոպանուղի կառուցել: Տեղի բնակիչները, որոնք այնտեղ բեռնակիրներ են աշխատում, դեմ են դրան, քանի որ զբոսաշրջիկների իրերը լեռնագագաթ հասցնելն իրենց հիմնական վաստակն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իշխանությունները կարծում են, որ ճոպանուղին կօգնի զգալիորեն ավելացնել զբոսաշրջիկների հոսքը, բացի այդ, լեռնագագաթ հարմարավետ ճամփորդելու պայմաններ կստեղծի սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց, տարեցների եւ երեխաների համար: Արդեն այժմ ամեն տարի Կիլիմանջարո Է բարձրանում մոտավորապես 50 հազար մարդ, ինչը Տանզանիայի գանձարանին տասնյակ միլիոնավոր դոլարներ Է բերում: Ճողանուղին, իշխանությունների գնահատմամբ, թույլ կտա առնվազն կիսով չափ ավելացնել այդ ցուցանիշը:

Ներկայում ճոպանուղու նախագծի հնարավոր սոցիալական եւ բանապահպանական հետեւանքների փորձաքննություն Է կատարվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am