Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ ՊՆ և Արցախի ՊԲ-ի պաշտոնյաները այցելել են մի շարք զորամասեր

ՀՀ ՊՆ և Արցախի ՊԲ-ի պաշտոնյաները այցելել են մի շարք զորամասեր

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում  աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, հուլիսի 30-ին այցելել են ՊԲ-ի մի շարք զորամասեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, զորամասերում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում քաղաքացիական բարձրագույն կրթությանը զուգահեռ ռազմական համապատասխան կրթություն ստանալուց հետո, զորային փորձուսուցում են անցնում հայկական բանակի կրտսեր օղակի սպայակազմի ապագա ներկայացուցիչները: Բարձրաստիճան հյուրերը հետաքրքրվել են ռազմական համալսարանի ունկնդիրների ծառայության պայմաններով, կարևորել ՊԲ-ի հետ համագործակցության տվյալ ձևաչափն ու պատասխանել անձնակազմին հետաքրքրող հարցերին:

Այնուհետև բանակի հրամանատարը Գաբրիել Բալայանին ու Օնիկ Գասպարյանին ծանոթացրել է, ՀՀ զինված ուժերի մի շարք զորամասերի օրինակով, ՊԲ-ի կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում ներդրված անձնակազմին սննդով ապահովելու ծրագրի փորձնական ընթացքին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am