Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Իրանը միակողմանի կարգով անայցագիր ռեժիմ Է սահմանել Չինաստանի քաղաքացիների համար

Իրանը միակողմանի կարգով անայցագիր ռեժիմ Է սահմանել Չինաստանի քաղաքացիների համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը միակողմանի կարգով անայցագիր ռեժիմ Է սահմանել Չինաստանի քաղաքացիների, ինչպես նաեւ Հոնկոնգի եւ Մակաոյի բնակիչների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Իրանում ՉԺՀ-ի դեսպանության տարածած հայտարարության մեջ:

«Իրանական կողմից ստացված պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2019 թվականի հուլիսի 16-ից ՉԺՀ-ի, Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի եւ Մակաո հատուկ վարչական շրջանի սովորական անձնագրերի տերերը Իրան տուրիստական եւ բիզնես-ուղեւորություններ կատարելիս կարող են երկրի տարածք մտնել առանց այցագրի, յուրաքանչյուր մուտքից հետո Իրանի տարծքում կարելի Է գտնվել 21 օրից ոչ ավելի»,- նշվում Է չինական դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am