Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՌԴ-ի հինգ տարածաշրջանում արտակարգ դրության ռեժիմ են սահմանել անտառային հրդեհների պատճառով

ՌԴ-ի հինգ տարածաշրջանում արտակարգ դրության ռեժիմ են սահմանել անտառային հրդեհների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում անտառային հրդեհների մակերեսը կազմում Է 2,7 միլիոն հեկտար, ինչը 12 տոկոսով ավելի Է, քան անցյալ տարի, արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել երկրի հինգ տարածաշրջանում: Այդ մասին հայտնել Է երկրի բնական պաշարների նախարար Դմիտրի Կոբիլկինը: Բնական պաշարների նախարարը հուլիսի 30-ին զեկուցմամբ ներկա Էր փոխվարչապետերի հետ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի խորհրդակցությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Տարածաշրջանային արտակարգ դրություն Է սահմանվել ՌԴ-ի հինգ սուբյեկտում, առավել բարդ իրադրություն Է Իրկուտսկի մարզում, Կրասնոյարսկի երկրամասում, Սախայի (Յակուտիա) եւ Բուրյաթիայի հանրապետություններում: Անտառային հրդեհների մակերեսը կազմում Է 2,7 միլիոն հեկտար, ինչը 12 տոկոսով ավելի Է անցյալ տարվա մակարդակից»,- ասել Է Կոբիլկինը:

Նա նաեւ նշել Է, որ հարեւան տարածաշրջաններից կրակի տարածում թույլ չտալու նպատակով արդեն Կրասնոյարսկի երկրամաս Է ուղարկվել 100 մարդ՝ պրոֆեսիոնալ դեսանտայիններ, եւս 100 մարդու պատրաստ են ուղարկելու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am