Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ զինված ուժերում զորակոչիկների թվի աճ է նկատվում

 ՀՀ զինված ուժերում զորակոչիկների թվի աճ է նկատվում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերում վերջին երկու զորակոչի ժամանակ նորակոչիկների թվի աճ է նկատվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

«Այս տարի զորակոչի թվից գոհ եմ, ընթացքը բավականին լավն էր: Ե՛վ անցած, և՛ այս զորակոչերին բավականին ավելացում ունենք»,- նշեց Բալայանը:

Նա շեշտեց, որ աննախադեպ իրավակարգավորմամբ 2019 թվականի զորակոչի ժամանակ օրենքով տարկետում են տվել միջին մասնագիտական հաստատություններում սովորողներին։ Բալայանն ընդգծեց, որ նրանք շատ են, սակայն անգամ այդ պայմաններում զորակոչիկների քանակի ավելացման միտում կա:

ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողների 2019 թվականի ամառային զորակոչը մեկնարկել է հուլիսի 1-ին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am