ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել
22:20, 28 Հուլիս 2019
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից հուլիսի 28-ին զինծառայող է զոհվել։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այսօր ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող 1995թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։ Ցավակցում ենք Արմանի հարազատներին»,- նշված է գրառման մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում