Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՉԺՀ-ն ողջունում Է Պարսից ծոցի կոլեկտիվ անվտանգության՝ ՌԴ-ի հայեցակարգը

ՉԺՀ-ն ողջունում Է Պարսից ծոցի կոլեկտիվ անվտանգության՝ ՌԴ-ի հայեցակարգը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը ողջունում Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության ներկայացրած՝ Պարսից ծոցի գոտու կոլեկտիվ անվտանգության հայեցակարգը: Հուլիսի 25-ին ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Չինաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նաեւ նշել Է, որ «Պարսից ծոցի գոտու խաղաղությունն ու կայունությունը չափազանց կարեւոր են տարածաշրջանի եւ ամբողջությամբ վերցված աշխարհի անվտանգության եւ զարգացման ապահովման համար: «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում կայունության եւ անվանգության ապահովման համար անհրաժեշտ Է հաստատել լավ դրացիական հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա»,- ընդգծել Է Հուա Չունյինը:

Հուլիսի 23-ին Ռուսաստանի ԱԳ նախարարությունը ներկայացրել Է Պարսից ծոցի գոտում կոլեկտիվ անվտանգության հայեցակարգը: Դրա շրջանակներում նախատեսված Է Պարսից ծոցի գոտում անվտանգության եւ համագործակցության միջազգային խորհրդաժողովի նախապատրաստման նախաձեռնող խմբի ձեւավորում, ինչը հետագայում կհանգեցնի այդ տարածաշրջանում անվտանգության եւ համագործակցության կազակերպության ստեղծման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am