Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ արտգործնախարարը հետևողականորեն պահում է Ադրբեջանի հետ երկկողմանի պայմանավորվածությունը

ՀՀ արտգործնախարարը հետևողականորեն պահում է Ադրբեջանի հետ երկկողմանի 
պայմանավորվածությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ առաջիկա հանդիպման հստակ օր չի հայտնել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Վրաստանում լրագրողների հետ զրույցում Մնացականյանը նշել է, որ հանդիպման մասին համաձայնեցված կարգով կհայտարարվի երկու կողմից էլ:

«Մենք այս տարվա մեջ բավական աշխատել ենք, և հանդիպումները շարունակական են։ Մի բան կա, որ մենք շատ հետևողական ենք, և հանդիպման մասին հայտարարում ենք համաձայնեցված կարգով և այստեղ մենք հավատարիմ ենք այդ մոտեցմանը»,- նշել է Մնացականյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, հունիսի 20-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am