Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ԱՄՆ-ի զինվորականները չեն պլանավորում ուղեկցել յուրաքանչյուր ամերիկյան նավ Պարսից ծոցում

ԱՄՆ-ի զինվորականները չեն պլանավորում ուղեկցել յուրաքանչյուր ամերիկյան նավ Պարսից ծոցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը պատրաստ Է պաշտպանելու իր առեւտրական նավերը Պարսից ծոցի շրջանում, բայց չի պատրաստվում զինվորական ուղեկցող խումբ ապահովել դրանցից յուրաքաչյուրի համար: Այդ մասին Պենտագոնի նոր ղեկավար Մարկ Էսփերը հայտարարել Է հուլիսի 24-ին լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ, որի սղագրությունը տարածել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե մենք համարենք, որ ամերիկյան նավը կարող Է լինել սպառնալիքի տակ, (որ) այն կարող Է կանգնեցվել կամ կալանվել, մենք կցանկանանք համոզվել, որ հնարավորություն ունենք այնպես անելու, որպեսզի դա տեղի չունենա (…) Դա կարող Է նշանակել, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավը կգտնվի անմիջական մերձակայքում (սպառնալիքը) կասեցնելու համար: Բայց, այուամենայնիվ, դա պարտադիր չի նշանակում, թե ամեն նավի հետ, որն ամերիկյան դրոշի ներքո անցնում Է նեղուցով, Էսկադրային ականակիր կլինի»,- ասել Է Էսփերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am