Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ոստիկանությունում գրանցված հանցագործությունների թիվն աճել է

Ոստիկանությունում գրանցված հանցագործությունների թիվն աճել է

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունում գրանցված հանցագործությունների թիվը 2019 թ. առաջին կիսամյակի ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9%-ով:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հուլիսի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ոստիկանության շտաբի պետ, գնդապետ Արմեն Ղուկասյանը:

«Կիսամյակի ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 9%-ով կամ 1007 դեպքով: 2018 թ. 6 ամսում գրանցվել էր 11243 դեպք, 2019 թ. 6 ամսում` 12250, ինչը գլխավորապես պայմանավորված է գողությունների աճով` 1200 դեպքով, և հատկապես ոչ մեծ ծանրության  գողությունների թվի աճով` 984-ով»,- ասաց Ղուկասյանը:

Գնդապետը նշեց, որ դեպքերի աճը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ դեռևս նախորդ տարվանից բարձրացել է ՀՀ քաղաքացիների վստահությունը ոստիկանության գործունեության նկատմամբ, և վերջիններս չեն խուսափում դիմել ոստիկանություն:

«Եթե 2018 թ. 6 ամսում ոստիկանության ստորաբաժանումներ ստացվել է 93 874 առերևույթ հանցագործության մասին հաղորդում, ապա 2019 թ. 6 ամսում դրանց թիվն աճել է 15 213-ով»,- նշեց շտաբի պետը:

Արմեն Ղուկասյանն ընգծեց, որ պատմության մեջ առաջին անգամ առերևույթ հանցագործության մասին հաղորդումների թիվն անցել է 100 հազարի սահմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]