Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 63 դեպք


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 63 դեպք, այդ թվում՝ 8-ը նախկինում կատարված։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 16, մարմնական վնասվածք հասցնելու 9, խարդախության 8, սպառնալիքի 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, խուլիգանության 3, ծեծի, անձի առևանգման, ապօրինի ծառահատման և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, թմրամիջոցի մաքսանենգության, երեխային տեսակցելուն խոչընդոտելու, թմրամիջոցի իրացման և ավտոմեքենայի նույնացման համարը ապօրինի փոխելու 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 1 հետախուզվող, կամավոր ներկայացել են 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6, բնակարանային գողության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետևանքով 32 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ