Ինովացիա

Հայաստանում ստեղծվել է քաղցկեղային գոյացության հստակ տեղորոշման հնարավորություն. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում ստեղծվել է քաղցկեղային գոյացության հստակ տեղորոշման հնարավորություն. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցչի գործարկմանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում, մասնավորապես, գրել է. «Միջուկային ֆիզիկայի բնագավառում հիմնաքարային ուսումնասիրությունների հեռանկարներ և միլիմետրերի ճշգրտությամբ քաղցկեղային գոյացության հստակ տեղորոշման հնարավորություն. գործարկվել է Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչը»:

Վարչապետը տեղադրել է նաև տեսառեպորտաժ:

Ավելի վաղ՝ կառավարության հուլիսի 11-ի նիստում վարչապետը նշել էր. «Երբ մեր պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում էր Սինգապուրում, Հայաստանից շատ կարևոր նորություն ստացանք, որին մի պահ ես նույնիսկ դժվար էի ուզում հավատալ, որովհետև այդ հարցն այնքան քննարկվել էր, 10 և ավելի տարվա վաղեմություն ունի, որ ինձ թվում էր, թե սա անլուծելի հարց է: Խոսքը այն մասին է, որ հունիսի 12-ից սկսել է աշխատել Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում գտնվող ցիկլոտրոնը, և երկու շաբաթ առաջ ստացվել է 18F բժշկական իզոտոպը, որն օգտագործվում է ախտորոշման համար: Սա իսկապես շատ լավ նորություն է, բայց այստեղ նաև խնդիր ունենք շարունակելու աշխատանքը, որպեսզի ցիկլոտրոնի ինստիտուցիոնալ առումով ենթակայության հարցը ճիշտ լուծենք, որպեսզի այն կարողանա ոչ միայն բժշկական հարցերով զբաղվել, այլև գիտական»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում