Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայտնի է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը

Հայտնի է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բորիս Ջոնսոնը կգլխավորի Մեծ Բրիտանիայի Պահպանողականների կուսակցությունը: Հուլիսի 24-ին Լոնդոնի նախկին քաղաքապետ ու երկրի նախկին արտգործնախարար Ջոնսոնը կդառնա Միացյալ Թագավորության նոր վարչապետը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով բրիտանական լրատվամիջոցները, կառավարության ղեկավարի պոստը լքող Թերեզա Մեյն արդեն շնորհավորել է Ջոնսոնին՝ իշխող կուսակցության ղեկն ստանձնելու կապակցությամբ:

Բորիս Ջոնսոնի օգտին քվեարկել է Պահպանողական կուսակցության 92 հազար 153 շարքային անդամ, իսկ նրա մրցակցի՝ Ջերեմի Հանթի օգտին՝ 45 հազար 656: Ջոնսոնը կառավարության նիստն առաջին անգամ կվարի հուլիսի 25-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am