Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Դեսպանը ՏՏ ոլորտում Հայաստանի և Ռումինիայի հնարավոր համագործակցությունը համարում է հեռանկարային

Դեսպանը ՏՏ ոլորտում Հայաստանի և Ռումինիայի հնարավոր համագործակցությունը 
համարում է հեռանկարային

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը Ռումինիայի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար կարևոր է համարում տեղեկատվական տեխնոլոգիաների, նոր տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր համագործակցությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մինասյանը նման տեսակետ հայտնեց «Հայաստան և Ռումինիա. համայնք, համագործակցություն և հեռանկարներ» թեմայով կլոր սեղան-քննարկմանը:

«Մենք ուշադրություն ենք դարձնում այն հանգամանքին, որ Ռումինիան Արևելյան Եվրոպայում առաջատար երկրներից մեկն է, որ զարգացնում է թվային, տեղեկատվական տեխնոլոգիաները: Իսկապես որոշ շրջաններում տեղեկատվական տեխնոլոգիաները, նորարար տեխնոլոգիաները հանդիսանում են տնտեսության առաջնահերթ ուղղվածություններից մեկը: Դա այն ոլորտն է, որ Հայաստանն ինչ-որ բան ունի տալու ռումինացի գործընկերներին և ստանալու ռումինական կողմից»,- ասաց դեսպանը:

Նա նկատեց՝ կան ավանդական ոլորտներ, որոնք ապահովում են կայուն առևտրատնտեսական հարաբերությունների ծավալը: Սակայն դեսպանը շեշտեց՝ ժամանակակից, դինամիկ զարգացող աշխարհում պետք է տնտեսական հարաբերության  մեջ շեշտը դնենք նոր, ժամանակակից թվային տեխնոլոգիաների և նորարարությունների վրա:

Մինասյանի խոսքով՝ ինչպես քաղաքական, մշակութային, այնպես էլ տնտեսական ու գիտական ոլորտներում համագործակցության խթանումը հանդիսանում է դեսպանության գլխավոր նպատակներից ու առաքելություններից մեկը: Նա հիշեց, որ վերջերս ԵՄ-ի նախագահության շրջանակում Բուխարեստում տեղի է ունեցել բիզնես-ֆորում, որի առաջնային ուղղվածությունը հենց բարձր տեխնոլոգիաներն էին: Եվ հայկական պատվիրակությունը Արևելյան գործընկերության երկրների համեմատ ունեցել է ամենամեծ քանակով ներկայությունը:

Մինասյանը Ռումինիայի հետ քաղաքական երկխոսության առումով կարևորեց դրական դինամիկայի ակտիվացման տեմպերը պահպանելը: Առանձնահատուկ ուշադրություն են դարձնելու խորհրդարանական դիվանագիտության ձևաչափին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am