Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 104 դեպք

ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 104 դեպք

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 19-ից 22-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 104 դեպք, այդ թվում՝ 11-ը նախկինում կատարված։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 30, անձնական ունեցվածքի գողության 24, խարդախության 12, ծեծի 9, բնակարանային գողության 5, խուլիգանության 3, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, սպանության սպառնալիքի և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, սպանության, անձի առևանգման, շորթման, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, դրամանենգության, թմրամիջոցի հայտնաբերման, դատական վճիռը չկատարելու, անհետաձգելի միջամտության որոշման պահանջները խախտելու, ապօրինի ծառահատման, ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 6,անձնական ունեցվածքի գողության 4 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 51-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]