Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հեռու չէ այն օրը, երբ կհնչի նաև «Տիկնայք և պարոնայք գեներալներ» արտահայտությունը. Նիկոլ Փաշինյան

Հեռու չէ այն օրը, երբ կհնչի նաև «Տիկնայք և պարոնայք գեներալներ» 
արտահայտությունը. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ հեռու չէ այն օրը, երբ կհնչի «Տիկնայք և պարոնայք գեներալներ» արտահայտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը գրել է հուլիսի 22-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում, նշելով, որ Պաշտպանության նախարարությունում ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողության ընթացքում իր կողմից օգտագործվել է «Տիկնայք և պարոնայք սպաներ» արտահայտությունը:

«Կարծում եմ` այսօր առաջին անգամ Հայաստանի Զինված ուժերի պաշտոնական միջոցառման ժամանակ Հայաստանի ղեկավարի կողմից օգտագործվեց «Տիկնայք և պարոնայք սպաներ» արտահայտությունը: Համոզված եմ՝ հեռու չէ այն օրը, երբ կհնչի նաև «Տիկնայք և պարոնայք գեներալներ»: Ինչպես կանանց դերը բացառիկ էր 2018-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ժամանակ, նույնպես և կանայք բացառիկ դերակատարում պիտի ունենան երջանիկ, ազատ ու հզոր Հայաստանի կերտման գործում՝ զինված ուժերից մինչև արդյունաբերություն, անկախ դատական համակարգից մինչև պետական կառավարում»,- գրել է Փաշինյանը:

Միջոցառման ընթացքում իրենց ավարտական փաստաթղթերն ու սպայական դաշույնները ստացան ռազմական ուսումնական հաստատությունների`  ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրայի 244 շրջանավարտներ, ովքեր լեյտենանտի կոչումով իրենց ծառայությունը կշարունակեն հայոց բանակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am