Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պատժամիջոցների պատճառով ՉԺՀ-ն ԱՄՆ-ին բողոք Է հայտնել

Պատժամիջոցների պատճառով ՉԺՀ-ն ԱՄՆ-ին բողոք Է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի իշխանությունները Միացյալ Նահանգների կառավարությանը բողոք են հղել Չինաստանի մի քանի ընկերությունների նկատմամբ Վաշինգտոնի միակողմանի պատժամիջոցների պատճառով՝ Իրանի հետ համագործակցության համար: Հուլիսի 19-ին այս մասին հայտարարել Է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չինաստանը կտրականապես դեմ Է այլ երկրների, այդ թվում Չինասանի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին,- նշել Է նա ճեպազրույցում:- Մենք Վաշինգտոնից պահանջում ենք անհապաղ դադարեցնել նման սխալ գործողությունները, դրսեւորել հարգանք մյուս պետությունների օրինական իրավունքների նկատմամբ: Մեք արդեն Միացյալ Նահանգներին հայտարարություն ենք արել այդ առիթով»:

Դիվանագետի խոսքով՝ պատժամիջոցները, որոնց միջոցով ամերիկյան կողմը փորձում Է լուծել իրանական հիմնախնդիրը, բացարձակաես անարդյունավետ են եւ չեն կարող հանգեցնել տարածաշրջանում լարվածության նվազման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am