Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գեղարքունիքում սկսվել է ոռոգման շրջանը

Գեղարքունիքում սկսվել է ոռոգման շրջանը

ԳԱՎԱՌ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի համայնքներում սկսվել է ոռոգման ակտիվ շրջանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, գործի են դրվել պոմպակայանները, խորքային հորերը, ոռոգման ինքնահոս համակարգերը: Ի տարբերություն նախորդ երկու տարիների՝ այս անգամ ոռոգման մեկնարկը տրվեց համեմատաբար հանգիստ պայմաններում ու չուղեկցվեց դժգոհությունների տարբեր դրսեւորումներով:
«Արդեն մեկ շաբաթվա ընթացքում համակարգում ի հայտ են եկել որոշակի խնդիրներ, որոնք կարգավորվում են Գեղարքունիքի մարզպետարանի, առանձին համայնքների ղեկավարների, «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրինության համագործակցության արդյունքում: Ոռոգման ջրի բաշխման, անխափան մատակարարումների հետ կապված խնդիր էր ծագել Լուսակունք եւ Խաչաղբյուր , ինչպես նաեւ Մադինա, Գեղհովիտ, Ներքին ու Վերին Գետաշեն համայնքների ջրօգտագործողների միջեւ: «Գեղարքունիքե ՋՕԸ տնօրինության եւ Լուսակունք ու Խաչաղբյուր համայնքների ղեկավարների, ջրօգտագործողների մասնակցությամբ կարգավորվեց ջրամատակարարման գրաֆիկը եւ բաշխման հետ կապված խնդիրը: Նույն միջոցառումներն իրականացվեցին Արգիճի գետից սնվող ոռոգման ջրի բաշխման կետերում, որոնցից օգտվում են Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Մադինա եւ Գեղհովիտ գյուղերի ջրօգտագործողները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց համայնքների ղեկավարների, ջրօգտագործողների, «Արգիճիե ՀԷԿ-ի պատասխանատուների ու ՋՕԸ ներկայացուցիչների միջեւ՝ ոռոգման շրջանում գործելու սահմանված գրաֆիկով, բաշխված ջրի չափաքանակների պահպանմամբ, որպեսզի ապահովվի անխափան ջրամատակարարումը»,-պատմեց Համբարձում Համբարձումյանը :
«Առաջին ջրի ժամանակ միշտ էլ լարվածություն է ստեղծվում տեղերում, ի հայտ են գալիս չնախատեսված խնդիրներ, որոնք փորձում ենք կարգավորել: Անելու ենք հնարավորը, որպեսզի ջուրը տնտեսություններին հասնի ժամանակին եւ անխափան»,-հավաստեց «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Կարեն Սարգսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am