Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և 
լիազոր դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն հուլիսի 18-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող և Երևանում ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող նոր՝ «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի մեկնարկին ու իրականացմանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է ծրագրի շարունակականության ապահովումը:

Նշված ծրագիրը Երևանում ԵԽ գրասենյակի կողմից իրականացված «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի տրամաբանական շարունակությունն է: Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի նպատակն է օժանդակել ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը, կին զինծառայողների համար հավասար հնարավորությունների ապահովմանը, աջակցել ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի կարողությունների զարգացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]