Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

«ՀՀ». Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում սողանքներին դիմակայելու նպատակով

«ՀՀ». Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում սողանքներին 
դիմակայելու նպատակով

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Դադիվանքն ունի 4 եկեղեցի, 7 մատուռ: Մատուռներից 4-ը վերականգնվել է, հինգերորդը վերականգնողական փուլում է:  Մյուս երկուսի մասին դժվար է մտածել, սարերի, անտառի մեջ է, հնար չկա, շինանյութն այնտեղ միայն ուղղաթիռով կարող ենք տեղափոխել: Մյուս երկու մատուռները սարքելու համար էշերով ու ձիերով ենք շինանյութը տարել»,-«ՀՀ»-ի հետ զրույցում պատմել  է Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը: Ասում է` այն ժամանակ մեծ հավատքի տեր են եղել մարդիկ, երբեմն անգամ քարերը ձեռքով են տեղափոխել, իսկ այսօր գումարով է ամեն բան որոշվում: Վանական համալիրի 4 եկեղեցիներում զանգերն արդեն ղողանջում են` Ս. Աստվածածին Կաթողիկեն, որը այս տարվա մայիսի 7-ին վերաօծվեց, Ս. Նշանը, որտեղ 2016 թվականից ամեն կիրակի պատարագ է մատուցվում, Ս. Գրիգոր Լուսավորչում աշխատանքներն անցյալ տարի ավարտվեցին եւ Ս. Դադի եկեղեցին, որտեղ դեռ վերականգնողական աշխատանքներ են ընթանում: Տեր Հովհաննեսը շեշտում է` այն ինչ հիմա տեսնում ենք, արվել է շնորհիվ նվիրատուների: Զուգահեռ կառուցվել է  նաեւ երիցատունը, որը փլված էր լրիվությամբ, եւ մատաղատունը: Ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատված է: Դադիվանքի տարածքում այս պահին մեծ հենապատ է կառուցվում` 100 մետր երկայնքով: Սողանքներից պետք է փրկեն եկեղեցու արեւելյան կողմը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am