Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հուլիսի 18-ին սպասվող իրադարձությունները

Հուլիսի 18-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հուլիսի 18-ին, կկայանա ՀՀ կառավարության հերթական նիստը: Օրակարգում երկու տասնյակից ավելի հարցեր են, այդ թվում, 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության հարցը:

Այսօր նախատեսված է Բարձրագույն դատական խորհրդի նիստը՝ խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության hաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների հիմնահարցերի վարչության ներկայացուցիչները կներկայացնեն հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները:

Լրագրողների հետ կհանդիպեն Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտները: Նրանք պատրաստվում են բարձրացնել դիպլոմների հետ կապված խնդիրը:

Տուգանք հասարակական նախաձեռնությունն այսօր սկսում է անժամկետ բողոքի ակցիա Ճանապարհային ոստիկանության վարչական շենքի մոտ: Նրանք պահանջում են ՃՈ 3 բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնից ազատում:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am