Ամերիկյան կործանիչը վթարային վայրԷջք Է կատարել Լեհաստանում. RMF
16:28, 17 Հուլիս 2019
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան F-15 կործանիչը հուլիսի 17-ին վթարային վայրԷջք Է կատարել Վելկոպոսլսկի վոյեվոդության ռազմական օդաթռիչքարանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Լեհաստանի RMF ռադիոկայանը:
Նախնական տվյալներով՝ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: ՎայրԷջքի պատճառ Է դարձել ինքնաթիռի շարժիչի խափանումը:
Բաց աղբյուրների տվյալներով՝ Rapid Forge զորավարժություններին մասնակցելու համար հուլիսի 16-ին այդ ավիաբազա են ժամանել ամերիկյան F-35, F-15 կործանիչներ, ինչպես նաեւ լցավորիչ ինքնաթիռներ եւ Super Hercules փոխադրական ինքնաթիռներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում