Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Օգոստոս

Սուդանի Զինվորական խորհուրդը եւ ընդդիմությունը քաղաքական համաձայնագիր են ստորագրել


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուդանի անցումային Զինվորական խորհուրդը եւ հիմնական ընդդիմադիր ուժը՝ «Հանուն ազատության եւ փոփոխությունների» դաշինքը, հուլիսի 17-ի առավոտյան ստորագրել են քաղաքական համաձայնագիր: Այդ մասին հաղորդել Է "Al Arabiya" հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Փաստաթուղթն ստորագրվել Է Խարտումում աֆրիկացի միջնորդների ներկայությամբ:

Հեռուստաալիքի տեղեկավտությամբ՝ Զինվորական խորհրդի ղեկավարի տեղակալ Մուհամեդ Համդան Դագալոն (Համիդին) հայարարել Է, որ համաձայնագրի հաստատումը պատմական պահ Է եւ ուղի Է բացում համագործակցության նոր դարաշրջանի համար: Մամուլի ասուլիսում նաեւ հայտարարվել Է, որ Սահմանադրության վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը հետաձգվել Է մինչեւ հուլիսի 19-ը: Հուլիսի 17-ին ավելի վաղ Sky News Arabia հեռուստաալիքը տեղեկացրել Է, որ Զինվորական խորհուրդը եւ ընդդիմադիր դաշինքը համաձայնության են եկել երկրի իրադրության կարգավորման եւ անցումային շրջանի հիմնական փուլերի շուրջը: Համաձայնությունները ներառում են կետեր, որոնք վերաբերում են անցումային շրջանին, բայց չեն արծարծում Սահմանադրական հռչակագիրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ