Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

«Հայաստանի Հանրապետություն». Համլետը եւ հոգեվերլուծաբանը

«Հայաստանի Հանրապետություն». Համլետը եւ հոգեվերլուծաբանը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հոգեվերլուծաբանները խիստ մտահոգված են Համլետի խնդրով։ Եթե Ֆրոյդին բախտ վիճակվեր մտքերը շարադրել գինետանը, շատ մեծ հաջողություն կունենար։ Նրանց հատկապես հետաքրքրում է այն, ինչ Համլետը չգիտեր՝ էլ չասած այն, ինչ չգիտեր Շեքսպիրը Ավելի վաղ վիճում էին, թե արդյոք Համլետը խելագար է։ Այժմ հարցն այլ կերպ է դրված․ գուցե աշխա՞րհն է խելագար։ Ջանք չեն խնայում՝ ապացուցելու, որ Համլետը ենթագիտակցորեն մի բանի էր ձգտում, գիտակցորեն՝ այլ։ Ամենայն հավանականությամբ, գիտակցաբար նա ամբողջ սրտով ողջունում էր վրեժը, սակայն ապրած ցնցումը նրա մոտ հիվանդագին, գաղտնի, տարօրինակ նողկանք էր առաջացնում սպանության հանդեպ։ Եվ ոչ մեկի մտքով չի անցնում, որ այնքան էլ հաճելի չէ սեփական խորթ հոր և հորեղբոր կոկորդը կտրելը։ Համլետի բարոյականությունը տարբերվում է ներկայիս բարոյականությունից․ նա գիտեր, որ վրեժը սարսափելի է, բայցևայնպես, կարծում էր, որ պարտավոր է դա անել։

Ժամանակակից կանխատրամադրված մտածողն առաջին սկզբունքը կոչում է իդեալիզմ, երկրորդը՝ բռնություն, երրորդը՝ բարբարոսություն։ Ժամանակակից մարդիկ բնազդաբար թաքցնում են իրենցից, որ երբեմն մարդը պետք է, վտանգելով սեփական կյանքը, բռնանալով սեփական կամքի վրա, սպանի բռնակալին։ Այդ պատճառով է, որ բռնակալներն այդքան սանձազերծվել են մեր օրերում»։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am