Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հեռախոս, ժամացույց, վարձակալած սարք. քննություններին դիմորդների հնարամտությունների պակաս չի զգացվել

Հեռախոս, ժամացույց, վարձակալած սարք. քննություններին դիմորդների 
հնարամտությունների պակաս չի զգացվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարում կազմակերպված քննություններին այս անգամ ևս դիմորդների հնարամտությունների պակաս չի զգացվել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ արտագրելու, հուշումներ ունենալու հնարավորության համար դիմորդները տարեցտարի տեխնոլոգիաները զարգացնում են:

«Հեռախոս, ժամացույց. դրանք արդեն ավանդական միջոցներ են, որոնք մեր կողմից հայտնաբերվում են: Նկատենք, որ նման դիմորդները սովորաբար լինում են մի քանի հեռախոսով: Լինում են դեպքեր, դիմորդը գալիս է համապատասխան սարքերով, որոնք վարձակալությամբ է ձեռքբերած լինում, իսկ օնլայն հարթակները այդ հնարավորությունը տալիս են: Մի աղջկա մոտ էինք հայտնաբերել սարքեր իր վրա ամրացրած, նա խնդրում էր վերադարձնել, որովհետև վարձակալությամբ էր վերցրել»,-ասաց Կարո Նասիբյանը:

Կենտրոնի փոխտնօրենը նկատեց, որ այստեղ ծնողների դերը մեծ է, իրենք պետք է կանխեն նման մոտեցումները և շեշտը դնեն սովորելու վրա, այնինչ՝ շատ ժամանակ իրենք են մասնակից լինում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am