Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ինեկոբանկը և EFSE-ն ընդլայնում են միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորման համագործակցությունը

Ինեկոբանկը և EFSE-ն ընդլայնում են միկրո և փոքր ձեռնարկությունների 
ֆինանսավորման համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամը (EFSE) նոր վարկ է տրամադրել Հայաստանում իր գործընկեր Ինեկոբանկին` երկրում միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորումը խթանելու նպատակով: Հիմնադրամը, ներդնելով 10 մլն ԱՄՆ դոլար, նպատակ ունի ընդլայնելու Բանկի ներգրավվածությունը միկրո և փոքր ձեռնարկատիրության ոլորտում՝ մեծացնելով ֆինանսավորման հնարավորությունները և նպաստելով ոլորտի կայուն զարգացմանն ու աճին։

Հայաստանյան բանկային համակարգում ակտիվների ծավալով վեցերորդը հանդիսացող Ինեկոբանկը համագործակցում է EFSE հիմնադրամի հետ սկսած 2012 թվականից։ Բանկը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունն աջակցելու EFSE հիմնադրամի թիրախային խումբ հանդիսացող միկրո և փոքր ձեռնարկատիրություններին և նպաստելու ձեռներեցության զարգացմանը Հայաստանում՝ տրամադրելով գործարար կարիքներից բխող ֆինանսական պրոդուկտներ և ծառայություններ։

EFSE- ի խորհրդի նախագահ Քրիստոֆ Տիսկենսը նշեց. «Այս վարկը կշարունակի ամրապնդել EFSE հիմնադրամի ազդեցությունը Հայաստանում և մեր արժեքավոր գործընկերությունն Ինեկոբանկի հետ, որը հանդիսանում է միկրո և փոքր բիզնեսը ֆինանսավորող առաջատար ֆինանսական հաստատություններից մեկը երկրում։ Ապահովելով ձեռնարկատերերին կայուն ֆինանսավորման միջոցներով և հետևելով մեր առաքելությանը` համատեղ խթանում ենք տարածաշրջանում բիզնեսի և տնտեսության զարգացումը»։

«Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամը հանդիսանում է Ինեկոբանկի ռազմավարական գործընկերներից և շարունակաբար հնարավորություն է ընձեռում մեզ մշակելու թիրախավորված վարկավորում` օժանդակելով առավել  արդար և արդյունավետ կերպով  բավարարել շուկայի պահանջարկը։ Այս գործարքը բացառություն չէ և միտված է ամրապնդելու մեր ներգրավվածությունը Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման գործընթացում», - մեկնաբանեց Ինեկոբանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը։

ԻՆԵԿՈԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է համալիր բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, ՓՄՁ և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի բանկը տրամադրում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 200 000-ին` թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում Ինեկոբանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

  • 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչև մի քանի րոպեի։
  • 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:
  • 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։
  • 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:
  • 2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է նորարարական ու ժամանակակից InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով: 

EFSE-Ի ՄԱՍԻՆ

Զարգացման ոլորտում աշխարհի խոշորագույն հիմնադրամներից մեկի՝ Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի (EFSE) նպատակն է աջակցել Հարավարևելյան Եվրոպայում և Արևելյան գործընկերության տարածաշրջանում տնտեսական զարգացմանը և աճին` ներդրումներ կատարելով միկրո և փոքր ձեռնարկությունների հաջողություններում, ինչպես նաև բարելավելով տնային տնտեսությունների կենսապայմանները։ Քանի որ ֆինանսական ծառայությունների հասանելիությունը կարևոր է տվյալ խմբի համար, EFSE-ն  աջակցում է տեղական ֆինանսական հատվածին, որպեսզի վերջինս անհրաժեշտ ֆինանսավորում տրամադրի թիրախային խմբերին։ Տեղական գործընկերների միջոցով ներդրումային գործունեությոան հետ մեկտեղ, հիմնադրամը կրկնապատկում է իր ազդեցությունը հիմնադրամի Զարգացման կառույցի միջոցով, որը կազմակերպում է վերապատրաստումներ,տրամադրում է տեխնիկական, և այլ ոչ ֆինանսական աջակցություն ձեռնարկատերերին և հաստատություններին:

EFSE-ն հիմանադրվել է KfW զարգացման բանկի կողմից` Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ: Որպես առաջին հանրային-մասնավոր գործընկերության օրինակ՝ EFSE-ն իր կապիտալը ստանում է դոնոր գործակալությունների, միջազգային ֆինանսական հաստատությունների և մասնավոր ինստիտուցիոնալ ներդրողների ներդրումների շնորհիվ :

Finance in Motion GmbH գերմանական կառույցը հանդիսանում է EFSE հիմնադրամի խորհրդատու, իսկ լյուքսեմբուրգյան Hauck & Aufhäuser Fund Services S.A. կազմակերպությունը՝ ֆոնդի մենեջեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am