Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն բացառել Է Ասանժի արտահանձնումը մահապատիժ կիրառող երկիր
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը չի հանձնվի ոչ մի երկրի, որտեղ մահապատիժ Է գործում: Այս մասին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի փոխնախարար Ալան Դանկանը՝ ամփոփելով Կիտոյում Էկվադորի արտաքին գործերի նախարար Խոսե Վալենսիայի հետ հանդիպման արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպերս»-ը:
«WikiLeaks-ի հիմնադիրը չի հանձնվի ոչ մի երկրի, որտեղ մահապատիժ Է կիրառվում: Երկու երկրների (Մեծ Բրիտանիայի եւ Էկվադորի) միջեւ համաձայնություն Է ձեռք բերվել այդ մասին»,- հուլիսի 15-ին մեջբերում Է Դանկանի խոսքը EFE գործակալությունը:
Լոնդոնի դատարանը մայիսի 1-ին Ասանժին դատապարտել Է 50 շաբաթվա բանտարկության գրավով ազատման պայմանների խախտման համար: Ընթանում Է նաեւ նրա ԱՄՆ արտահանձնման պահանջի քննարկումը, որտեղ, ԱՄՆ-ի արդարադատության նախարարության առաջադրած մեղադրանքների համաձայն՝ WikiLeaks-ի հիմնադրին մինչեւ 175 տարվա բանտարկություն Է սպառնում ցանցահենային գործունեության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում