Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ոչ ոք խույս չի տա Թբիլիսիի հանրահավաքում անկարգությունների պատասխանատվությունից. Բախտաձե

Ոչ ոք խույս չի տա Թբիլիսիի հանրահավաքում անկարգությունների պատասխանատվությունից. Բախտաձե

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում հունիսի 20-ի հանրահավաքում անկարգությունների գործի հետաքննությունը շարունակվում Է, եւ ինչպես իրավապահները, որոնք ցրելիս վարզանցել են իրենց լիազորություններն, այնպես Էլ քաղաքական գործիչներն, ովքեր բռնության կոչ են արել, խույս չեն տա պատասխանատվությունից: Հուլիսի 15-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ոչ ոք անպատիժ չի մնա, եւ (հետաքննության – խմբ.) գործընթացը, որն ընթանում Է հունիսի 21-ից, դրա ակնառու օրինակն Է: Պատասխանատվությունից չեն խուսափի նաեւ այն այսպես կոչված քաղաքական գործիչներն, անպատասխանատու մարդիկ, ովքեր մեր երիտասարդության անկեղծ բողոքն օգտագործեցին իրենց սադրիչ նպատակներով»,- ասել Է Բախտաձեն: Վրաստանի վարչապետի խոսքով՝ այսօր արդեն ոչ ոք չի կասկածում հանրահավաքի ցրման օրինականության հարցում: «Ոմանց մոտ տակավին կան հարցեր այն առնչությամբ, թե ոստիկանությունն օրինական ուժ Է գործադրել արդյոք: Անշուշ, ոչ: Շատ հիվանդագին եւ ծանր Է այն հանգամանքը, որ տուժեցին մեր քաղաքացիները, եւ ես համերաշխ եմ նրանց հետ այդ մասով: Մենք անպայման պետք Է իրավական գնահատական տանք այն բոլոր դեպքերին, որոնցում, հնրավոր Է, տեղ Է գտել լիազորությունների վերազանցումը»,- ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am