Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացնում Ամուլսարում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացնում Ամուլսարում ստեղծված 
իրավիճակի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում հուլիսի 13-ին  քննիչը և փորձագետները շինարարատեխնիկական ապրանքագիտական,  նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման շրջանակներում կազմակերպել են այց Ամուլսարի հանք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ Քննչական կոմիտեից,  քաղաքացիներն արգելում են խմբի մուտքը հանքի տարածք:

«Փորձաքննության կատարումը հնարավոր դարձնելու համար նախաքննական մարմինը դիմել է  ոստիկանությանը՝ ապահովել խմբի անարգել մուտքը հանքի տարածք»,-փոխանցեցին կոմիտեից:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն «Արմենպրես»-ին հայտնել է, որ Ամուլսարի տարածքում քննչական գործողությունների իրականացմանը խոչընդոտելու պատճառով քաղաքացիներ են բերման ենթարկվել: «Այդ տարածքում պետք է իրականացվեին քննչական գործողություններ: Տարածքում հավաքված անձինք խոչընդոտել են մի շարք գործողությունների իրականացմանը, ինչի համար կան բաժին բերված քաղաքացիներ»,-ասել է Էդգար Ջանոյանը:

Ավելի վաղ բնապահպան-ակտիվիստ Շահանե Խաչատրյանը հայտնել էր Ամուլսարում լարված իրավիճակի մասին: Շահանե Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ոստիկանությունն ու քննչական կոմիտեն փորձել են փորձագետների անցկացնել Ամուլսարի հանքավայրի տարածք, սակայն տեղացիները թույլ չեն տվել դա անել, ինչի հետևանքով լարված իրավիճակ է ստեղծվել: Նա նաև հայտնել է, որ ոստիկանությունն ու քննչական կոմիտեն բանակցում են տեղացիների հետ՝ պահանջելով բացել հանք տանող ճանապարհը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am