Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ կրկին բողոքում են աղբահանության վիճակից

Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ կրկին բողոքում են 
աղբահանության վիճակից

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ իրենց դժգոհությունն արտահայտելով քաղաքի աղբահանության վիճակի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակցիայի մասնակիցները ի նշան բողոքի հավաքել էին աղբն ու բերել քաղաքապետարան:

Նրանց, սակայն, չհաջողվեց քաղաքապետարանի շենքի աստիճաններից այն կողմ անցնել , քանի որ ոստիկանության աշխատակիցները թույլ չտվեցին դա անել:

Ոստիկանները պահանջեցին, որպեսզի ակցիայի մասնակիցները աղբը նետեն աղբամանը, սակայն վերջիններս չենթարկվեցին ոստիկանության աշխատակիցների պահանջներին, որից հետո իրավապահ մարմինները երկու անձի բերման ենթարկեցին ոստիկանության բաժին: 

Հուլիսի 8-ին մի խումբ քաղաքացիներ րևանի քաղաքապետարանի շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում` պահանջելով պատշաճ իրականացնել քաղաքի մաքրությունը: Ակցիայի մասնակիցները ի նշան բողոքի հավաքել էին մոտակա շենքերից մեկի աղբն ու բերել քաղաքապետարան: Ակցիայի մասնակիցները նաև փորձում էին աղբը քաղաքապետարանի շենք տանել, սակայն քաղաքապետարանի աշխատակիցները թույլ չտվեցին դա անել: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am