Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մակունցը խորհրդարանական դիվանագիտության աշխատանքներում կարևորում է ընդդիմության հետ համատեղ ջանքերը

Մակունցը խորհրդարանական դիվանագիտության աշխատանքներում կարևորում է 
ընդդիմության հետ համատեղ ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մեծապես կարևորում է խորհրդարանական դիվանագիտութան շրջանակում կատարած աշխատանքները: Դրանցում նա ընդգծում է ընդդիմադիր գործընկերների հետ համատեղ աշխատանքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մակունցը նման տեսակետ հայտնեց խմբակցության ասուլիսում:

«Ցանկանում են հատկապես կարևորել խորհրդարանական դիվանագիտության շրջանակում կատարած աշխատանքները: Եվ այստեղ չեմ կարող չընդգծել նաև մեր ընդդիմադիր գործընկերների հետ համատեղ ջանքերը: Նաև կարևորում եմ, թե այս ընթացքում «Իմ քայլը» խմբակցությունն ինչպես է իրականացրել վերահսկողական գործիքներից օգտվելու իր իրավունքը: Եվ այն ծավալով հանդիպումները, որոնք տեղի են ունեցել գործադիր իշխանության ներկայացուցիչների, նաև առանձին պաշտոնյաների հետ, դրա վկայությունն են»,- ասաց Մակունցը:

Նա շեշտեց, որ այդ հանդիպումները չեն եղել պարզապես դեկլարատիվ բնույթի, այլ հետագայում աշխատել են գործադիրի ներկայացուցիչների հետ:

Մակունցը կարևորեց նաև այն ներքին ժողովրդավարությունը, որն այս ամիսներին դրսևորվել է խմբակցության ներսում: «Եվ չնայած այն հանգամանքին, որ խմբակցության պատգամավորները երբեմն արժանանում են քննադատության տարբեր կարծիքներ հնչեցնելու համար, սակայն սա չափազանց կարևոր արժեք է: Եթե չկա ներքին ժողովրդավարություն, ապա արտաքին ժողովրդավարության մասին խոսելն անիմաստ է»,- նկատեց խմբակցության ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am