Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ամենամեծ կանխամտածված սպանության ակտերից մեկը XX դարում. Իսրայելի դեսպանը՝ Ցեղասպանության մասին

Ամենամեծ կանխամտածված սպանության ակտերից մեկը XX դարում. Իսրայելի 
դեսպանը՝ Ցեղասպանության մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Էլիավ Բելոցերկովսկին 1915-ին Թուրքիայում հայերի կոտորածները համարում է 20-րդ դարի պատմության ամենամեծ կանխամտածված սպանության ակտերից մեկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանը նման տեսակետ հայտնեց Երևանում Իսրայելի անկախության 71-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը` լրագրողների հետ զրույցում անդրադառնալով լրագրողի հարցին` Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հնարավո՞ր է արդյոք փոփոխություն լինի, մանավանդ այն պարագայում, երբ դեսպանը այցելել է Ծիծեռնակաբերդ:

«Դա սարսափելի ողբերգություն էր,դա 20-րդ դարի պատմության և մարդկության պատմության ամենամեծ կանխամտածված սպանության ակտերից  էր: Հրեաները, հատկապես, այն մարդիկ, ովքեր ապրում են Իսրայելում, շատ ակտիվ հանդես են գալիս դրա դեմ, և դա նաև քննարկվել է մեր խորհրդարանում»,- ասաց դեսպանը:

Լրագրողը նկատեց, որ դեսպանը չի օգտագործում ցեղասպանություն բառը, և դեսպանը նշեց, որ դա բառի որոնման հարց չէ: Նա շեշտեց, որ իսկապես սարսափելի ողբերգություն է, պետք է քննարկել այդ պատմությունն ու ուսումնասիրել դա, որ նման  ողբերգություններ չկրկնվեն:

Անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի հետ հարաբերություններն արդյոք չե՞ն խանգարի համագործակցությանը՝ նա նշեց, որ Իսրայելը, ինչպես Հայաստանը ունի իր հետաքրքրությունները, իր հարաբերությունները շատ երկրների հետ, և այդ հարաբերությունները բաղկացած են տարբեր բաղադրիչներից: Դեսպանը դա միանգամայն նորմալ համարեց: «Մենք Հայաստանի հետ հարաբերությունները տեսնում ենք որպես առաջնային և կամրապնդենք որքան հնարավոր է ավելի շատ»,- շեշտեց դեսպանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]