Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ընձառյուծի որսի համար տուգանքը 3 մլն դրամից կդառնա 100 մլն

Ընձառյուծի որսի համար տուգանքը 3 մլն դրամից կդառնա 100 մլն

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց անտառները ոչնչացնելու, ապօրինի ծառահատումների համար քրեական և վարչական պատասխանատվությունը խստացնող օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերը քվեարկության դրվեցին հուլիսի 10-ի նիստում: Նախագծով առաջարկվում է նաև ընձառյուծի որսի համար տուգանքը 3 մլն դրամից բարձրացնել 100 մլն դրամի:

Անտառներ, ինչպես նաեւ անտառային հողերի մեջ չմտնող տնկարկներ դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրդեհման կամ հանրավտանգ այլ եղանակով, առաջարկվում է պատժել ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով: Կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա: Նախագծին կողմ քվեարկեց 101 պատգամավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am