Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Դրամատիկ, խենթ նաև պատմական. «Արարատ-Արմենիա»-ԱԻԿ 2:1

Դրամատիկ, խենթ նաև պատմական. «Արարատ-Արմենիա»-ԱԻԿ 2:1

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ընդունեց Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայկական ֆուտբոլի լեգենդարներից մեկի՝ Սարգիս Հովիվյանի հիշատակը:

Խաղի մեկնարկից ընդամենը 3 րոպե անց ԱԻԿ-ի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Պետրոս Ավետիսյանը: Վերջինս դարձավ առաջին ֆուտբոլիստը «Արարատ-Արմենիա»-ի կազմում, ով գոլ է խփել Չեմպիոնների լիգայում:

Հանդիպման ընթացքն առավել հետաքրքրացավ, երբ ԱԻԿ-ից Ռոբերտ Լունդստրոմը կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից: ԱԻԿ-ը մնաց 10 ֆուտբոլիստներով:  

30-րդ րոպեին ԱԻԿ-ն իրապես լուրջ պահ ունեցավ հավասարեցնելու հաշվի տարբերությունը, սակայն բախտը ժպտաց հայկական ակումբին: Իսկ խաղակեսի վերջնամասում  «Արարատ-Արմենիա»-ի արդեն սխալներ էլ թույլ տալիս պաշտպանությունում: Եվ 39-րդ րոպեին ԱԻԿ օգտագործեց ստանդարտ դիրքը և վերակագնեց հաշվի տարբերությունը: Գոլը հեղինակեց Չենդո Օբասին: «Արարատ-Արմենիա»-ը չհարմարվեց հաշվի հետ և «հանդերձարան գնալուց ճանաարհին» նորից առաջ անցավ հաշվի մեջ: Դուբլ ձևակերպեց Պետրոս Ավետիսյանը: Առաջին կես՝ «Արարատ-Արմենիա»-ԱԻԿ 2:1:

Երկրորդ կեսի մեկնարկում արդեն իսկ հավասար պայքար էր ծավալվել: Թիմերը փոխնականվում են գրոհներով: Այս կեսն առավել քիչ դիտարժան էր: Ի վերջո «Արարատ-Արմենիա»-ը, որն ընդամենը ստեղծվել է մեկ տարի առաջ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում հաղթանակ տոնեց 2:1 հաշվով:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց արդեն Շվեդիայում:

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am