Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Իրանը ձեռնամուխ Է եղել 3,67 տոկոս մակարդակից բարձր ուրանի հարստացման

Իրանը ձեռնամուխ Է եղել 3,67 տոկոս մակարդակից բարձր ուրանի հարստացման

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն սկսել Է 3,67 տոկոսից՝ այն առավելագույն մակարդակից, բարձր ուրան հարստացնել, որը նախատեսված Է միջուկային գործարքով: Հուլիսի 8-ին վկայակոչելով Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդիին՝ այդ մասին հաղորդել Է IRNA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր մեք գերազանցեցինք հարստացման 3,67 տոկոսի մակարդակը»,- ասել Է Քամալվանդին: ԻԱԷԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ «մոտ ժամանակներս համապատասխան հաշվետվությունը կուղարկվի ՄԱԳԱՏԷ»: Իրանի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի համաձայն՝ Թեհրանն իրավունք ունի ուրան հարստացնել մինչեւ 3,67 տոկոսից ոչ բարձր մակարդակ: Այդ կերպ բացառվում Է ռազմական նպատակներով հարստացված ուրանի կիրառման հնարավորությունը:

2019 թվականի մայիսի 8-ին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ Թեհրանը դադարեցնում Է միջուկային գործարքի պարտավորությունների մի մասը եւ մյուս մասնակիցներին երկու ամիս Է տալիս դրա կատարմանը վերադառնալու համար: Այդ ժամկետը լրացել Է հուլիսի 7-ին: Իրանական կողմի վարկածով՝ գործարքի մասնակիցներն, ամենից առաջ եվրոպացիները, լրիվ չափով չեն կատարում իրենց պարտավորությունները համաձայնագրի տնտեսական մասում, ուստի գործարքն իր ներկայիս տեսքով իմաստ չունի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am