Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ես աշխատում եմ Սահմանադրության սահմաններում. Արմեն Սարգսյանը՝ իր լիազորությունների մասին

Ես աշխատում եմ Սահմանադրության սահմաններում. Արմեն Սարգսյանը՝ իր 
լիազորությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ անկախ նրանից, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնում, տվյալ պաշտոնը ինչպիսի նկարագրություն ունի,  անհատն է, որ, այդ պաշտոնը զբաղեցնելով,   ձևավորում է արդյունք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի  6-ին Քարահունջում, պատասխանելով բնակիչների հարցերին, Արմեն Սարգսյանը ասաց, որ իր նախագահական լիազորությունների շրջանակներում կարողանում է բավականին բան անել։

«Ես աշխատում եմ Սահմանադրության սահմաններում։ Եվ ,պարզվում է, որ այդ սահմաններում բավականին շատ բան կարող ես անել և, կարծում եմշատ բան կարող եմ անել։  Դուք կարող եք ունենալ աշխարհի բոլոր մեծ պատասխանատվությունները և հնարավորությունները, բայց ոչինչ չանեք, կամ հակառակը՝ ունենաք հնարավորություն և այն օգտագործեք»,- ասաց Սարգսյանը։

Նախագահը կարծում է, որ ամեն անգամ պետք չէ մտածել,  թե ինչ լծակ ունես. կարևորը նպատակին հասնելն է։

«Իսկ իմ նպատակը շատ պարզ է, որ մեր երկիրը բարգավաճ երկիր լինի, երեխաները ուրախ լինեն, ես իմ ներդրումը ունենամ իմ հնարավորությունների սահմանում»,- ընդգծեց նախագահը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]