Ամերիկացիների գրեթե կեսը հանդես Է գալիս Թրամփի պաշտոնազրման օգտին. հարցախույզ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացիների գրեթե կեսը կարծում Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետք Է հեռացվի զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին են վկայում հուլիսի 3-ին հրապարակված հետազոտության տվյալները, որը կատարել Է Gallup սոցիոլոգիական ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մասնագետները նշում են, որ հարցման մասնակիցների 45 տոկոսը պաշտպանում Է ԱՄՆ-ի Կոնգրեսում շատ դեմոկրատների առաջարկությունն իմպիչմենտ հայտարարել պետության ղեկավարին: Ըստ որում հարցման մասնակիցների 53 տոկոսը կարծում Է, որ Թրամփին պետք չԷ հեռացնել այդ պաշտոնից:
Հարցման արդյունքներում դիտվում Է կտրուկ սահմանազատում կուսակցական հատկանիշով: Այսպես, Հանրապետական կուսակցության կողմնակիցների 7 տոկոսը եւ Դեմոկրատական կուսակցության կողմնակիցնրեի 81 տոկոսը կարծում Է, որ Ամերիկայի ղեկավարին անհրաժեշտ Է իմպիչմենտ հայտարարել:
Հարցմանը, որը կատարվել հունիսի 19-ից մինչեւ 30-ը, մասնակցել Է 1018 չափահաս ամերիկացի: Ավելի վաղ Հանրապետական կուսակցության առաջնորդները բազմիցս հայտարարել են, որ թույլ չեն տա իմպիչմենտ հայտարարել Թրամփին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում