Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարարի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետություն ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, որպես հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ Մհեր Գրիգորյանը և Ռեզա Արդաքանիանը երկուստեք վստահություն են հայտնել, որ հանդիպմանը հաջորդող նիստը կանցնի կառուցողական մթնոլորտում: Նրանք անդրադարձել են նիստի օրակարգում ներառված մի շարք հարցերի, և քննարկել էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Իրանի միջև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքն ու համագործակցության զարգացման հնարավորությունները:

Մհեր Գրիգորյանը և Ռեզա Արդաքանիանը կարևորել են ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի վավերացումը երկու երկրների խորհրդարանների կողմից: Փոխվարչապետ նշել է, որ համատեղ ջանքերով հնարավոր է առավելագույնս իրացնել համաձայնագրի շրջանակներում ստեղծված հնարավորությունները, և Հայաստանը` որպես Իրանի հետ ցամաքային սահման ունեցող միակ ԵԱՏՄ երկիր իր ներդրումը կունենա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում առևտրային հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am