Հասարակական

Նախորդ հունիսի համեմատ Գեղարքունիքի բուժհաստատություններում  ծնված երեխաների թիվն ավելացել է 6-ով

1 րոպեի ընթերցում

Նախորդ հունիսի համեմատ Գեղարքունիքի բուժհաստատություններում  ծնված երեխաների թիվն ավելացել է 6-ով

ԳԱՎԱՌ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզում 2019 թվականի հունիս ամսին գրանցվել է 112 ծնունդ, ինչը 6-ով ավելի է նախորդ տարվա նույն ամսում գրանցված ծնունդներից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, ծնվածներից 68-ը տղաներ են, 44-ը՝ աղջիկներ: Ի դեպ, նախորդ տարվա հունիսին եւս Գեղարքունիքի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է նույնքան աղջիկ՝ 62 տղայի դիմաց: Գավառի ԲԿ-ում այս տարվա հունիսին ծնվել է 15, Սեւանի ԲԿ-ում՝ 23, Մարտունու ծննդատանը՝ 53, Վարդենիսի հիվանդանոցում՝ 17 եւ Ճամբարակի առողջության կենտրոնում՝ 4 երեխա: Այս տարվա առաջին վեց ամսվա դրությամբ Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 713 երեխա՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի 683 ծնունդների դիմաց:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում