Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը և Գլենդելի քաղաքապետը քննարկել են ՀՀ-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման հարցեր

ՀՀ վարչապետը և Գլենդելի քաղաքապետը քննարկել են ՀՀ-Սփյուռք 
հարաբերությունների ամրապնդման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին: Վարչապետը ողջունել է Արա Նաջարյանի այցը Հայաստան և նշել, որ մեր երկրում քաղաքական փոփոխությունների պայմաններում սփյուռքի հետ հարաբերությունների հաստատման համար բացվել են նոր հնարավորություններ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պետք է էլ ավելի ամրապնդի սփյուռքի հետ կապերը և Գլենդելն այդ գործում կարևոր դերակատարում ունեցող կենտրոններից մեկն է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արա Նաջարյանը նշել է, որ սփյուռքը ոգեշնչվել է նոր Հայաստանով: Գլենդելի քաղաքապետը տեղեկացրել է, որ տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում բազմաթիվ սփյուռքահայերի համար հայրենիքում ստեղծվել են ապրելու և գործարարությամբ զբաղվելու անհրաժեշտ պայմաններ։ Ըստ Արա Նաջարյանի՝ այժմ սփյուռքահայերի մոտ մեծ վստահություն կա Հայաստանի կառավարության նկատմամբ, և սփյուռքում ուրախ են, որ Հայաստանը գտնվում է հուսալի ձեռքերում։ Նա հատուկ ողջունել է Զարեհ Սինայնանին Սփյուռքի հարցերով Գլխավոր հանձնակատարի պաշտոնում նշանակումը:

Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Արա Նաջարյանը քննարկել են Հայաստանի ապագային, կառավարության նպատակներին և Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am