Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը երրորդ ոսկե մեդալը բերեց Հայաստանին Երկրորդ Եվրոպական խաղերում
15:15, 30 Հունիս 2019
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ոսկե մեդալ նվաճեց Երկրորդ Եվրոպական խաղերի 64 կգ կգ քաշային կարգում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի մրցումային վերջին օրը անցկացված եզրափակչում հայ բռնցքամարտիկի մրցակիցը Ֆրանսիայի ներկայացուցիչ Սոֆյան Ումիան էր։
Մինչ այս Հայաստանի համար ոսկե մեդալ էին նվաճել սամբիստ Տիգրան Կիրակոսյանը և բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում