Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը երրորդ ոսկե մեդալը բերեց Հայաստանին Երկրորդ Եվրոպական խաղերում

15:15, 30 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ոսկե մեդալ նվաճեց Երկրորդ Եվրոպական խաղերի 64 կգ կգ քաշային կարգում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի մրցումային վերջին օրը անցկացված եզրափակչում հայ բռնցքամարտիկի մրցակիցը Ֆրանսիայի ներկայացուցիչ Սոֆյան Ումիան էր։

Մինչ այս Հայաստանի համար ոսկե մեդալ էին նվաճել սամբիստ Տիգրան Կիրակոսյանը և բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը։


© 2009 ARMENPRESS.am